00:00:00

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:56, 13 օգոստոս 2025 Հասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տվյալներ է ներկայացրել Երևանում օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։

 

Այսպես՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

 

Կենտրոնում վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

 

Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը,

 

Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը,

 

Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։

 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 

Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

 

Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը,

 

Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր