00:00:00

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկի արտադրական գործունեությունը

15:17, 13 օգոստոս 2025 Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

 

Պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝

 

խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը,

 

պայքար չի տարվում միջատների դեմ,

 

պատուհաններն ու այլ բացվածքները չունեն միջատապաշտպան ցանցեր,

 

սննդի շղթայում ներգրավված 3 անձ չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

 

Բացի այդ՝ հայտնաբերված խոզի, գառան և հավի թարմ մսեղիքը եղել է ոչ սպանդանոցային ծագման, որոնք չեն ունեցել սպանդանոցային ծագումը հավաստող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականները: Մսեղիքն առգրավվել է և տրվել ոչնչացման:

 

Նշված խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր