00:00:00

ՀՀ-ում օգոստոսի 4-10-ը սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն չի արձանագրվել. ՀՎԿԱԿ

10:50, 13 օգոստոս 2025 Հասարակություն

2025 թվականի 32-րդ շաբաթվա (04.08-10.08) ընթացքում Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն չի արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

 
«Նշված ժամանակահատվածում ՍՇՎ-ներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.2 անգամ, իսկ նախորդ՝ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.3 անգամ։
 
Ընդհանուր դեպքերի 72.2%-ն արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
 
Թոքաբորբով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1․2 անգամ, իսկ նախորդ՝ 2024 թ․ միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ նույնքան ցածր։
 
Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։
 
Այլ շնչառական վարակներից 3 նմուշում հայտնաբերվել են ռինովիրուսի հարուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր