00:00:00

Հրդեհ է բռնկվել Աշտարակի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր-մանկապարտեզում. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են

10:52, 05 օգոստոս 2025 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում: 

Բարեբախտաբար, տուժածներ չկան: 
 
Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են: 
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խոհանոցում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր