00:00:00

Միքայել Մինասյանը Վրաստանում հարսանիքի քավոր է եղել․ «Հրապարակ»

06:50, 11 հուլիս 2025 Մամուլ

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մոտ մեկուկես ամիս առաջ եղել է Վրաստանում եւ կնոջ հետ հարսանիքի է մասնակցել: Մինասյանի մտերիմներից մեկի՝ «Պնդուկ» մականունով Արմեն Պետրոսյանի որդու հարսանիքն է եղել:

 

Հարսանիքի քավորը Միքայել Մինասյանն է։ Պետրոսյանը ժամանակին «Ջազվե» սրճարանային ցանցի տնօրենն էր, անցնում է քրեական գործով եւ վերջին տարիներին լքել է Հայաստանը։ Ի դեպ, համացանցում հարսանիքից տեսանյութեր են տարածվել։

 

Հետաքրքիր է, որ ՀՀ իրավապահները նույնիսկ նման հարցերում չեն կարողանում իրենց վրաց գործընկերների հետ համագործակցել, Հայաստանում հետախուզման մեջ գտնվող անձն անարգել այցելում է Վրաստան` առանց վախենալու, որ Վրաստանի իրավապահները կարող են իրեն ձերբակալել ու արտահանձնել:

 

Թեեւ չի բացառվում, որ վրացիները հասկանում են՝ մեզանում քաղաքական հետապնդումներ են մոլեգնում»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր