00:00:00

Սա է Եկեղեցու ու Սամվել Կարապետյանի դեմ արշավի իմաստը. Ստեփան Դանիելյան

14:12, 26 հունիս 2025 Հասարակություն

Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել. այսպես էլ Գորիս-Կապան ճանապարհը տվեց, օգտագործելով գյուղերի ադրբեջանական անվանումները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսով, «Իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է ավելացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»:

Նկատի ունի, որ արևային էլեկտրակայանների հզորությունն արդեն երկու անգամ ավելի շատ է, քան ատոմակայինը: Թուրքիան ու Ադրբեջանը վաղուց են պահանջում, որ ատոմակայանը փակվի, փաստորեն դուրս է գալիս, որ արդեն խոստացել է փակել:


Հաջորդ փուլը էլեկտրոցանցերը պետք է տա թուրքական ընկերությանն, իսկ գազը ստանա Ադրբեջանից, որպես «խաղաղության» ու «համագործակցության» երաշխիք: Դեևս երկու-երեք տարի առաջ ՔՊ պատգամավորներից մի քանիսն այդ միտքը բարձրաձայն հայտնել էին:

Իսկ իր ԱԺ նախագահն ասում է,  պայմանագիրը Ադրբեջանը որ ստորագրի, ադրբեջանցիները հանգիստ կապրեն Հայաստանում, ինչպես՝ Վրաստանում: Իսկ Ադրբեջանում բլոգերին դատում են, որ հայերի հետ նամակագրություն է ունեցել:

Սա է ծրագիրը, սա է Եկեղեցու ու Սամվել Կարապետյանի դեմ արշավի իմաստը»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր