Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ, հայտնում է armsport.am-ը՝ բկայկոչելով ինսայդեր Իվան Կարպովին։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը է երկու տարով է՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ և տարեկան 700 հազար եվրո աշխատավարձով։
«Ցրվենա Զվեզդան» Թիկնիզյանի տրանսֆերի համար «Լոկոմոտիվին» վճարել է 1,7 միլիոն եվրո։ Մոսկովյան ակումբը հետագայում կստանա ևս 0,5 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով։ Բացի այդ, «Լոկոմոտիվը» կստանա Թիկնիզյանի հետագա վաճառքից ստացված գումարի 10%-ը։
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում հանդես էր գալիս 2021 թվականից։ 122 խաղում խփել է 16 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։