Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ «Ջերմուկ-2025» միջազգային շրջանային մրցաշարի հաղթողն է Արավինդ Չիտհամբարամը՝ 6.5 միավորով։
Հնդիկ շախմատիստը վերջին տուրում հաղթանակ է տարել Արամ Հակոբյանի հետ խաղում:
Մնացած մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.
2-րդ տեղ՝ Պրագնանանդա Ռամեշ Բաբու
3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս
4-րդ տեղ՝ Սամուել Սևյան։