00:00:00

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Դուբայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում կիսում է 2-4-րդ հորիզոնականները

15:46, 04 հունիս 2025 Սպորտ

Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները:

Վերջին խաղափուլում Սարգսյանը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ:

Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես ունի 6 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր