Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Մոսկվայում տեղի ունեցած գրեփլինգի մենամարտում մրցեց բրազիլացի Պատրիկ Ֆրեյրեի հետ։
Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակ տարավ ժամանակից շուտ։ Նա 5-րդ ռաունդում թիկունքից խեղդող հնարքով ստիպեց մրցակցին հանձնվել։
Այս տարվա հունվարին ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից վնասվածքի պատճառով հրաժարվելուց հետո Արման Ծառուկյանը UFC-ում մենամարտ դեռ չի անցկացրել։