00:00:00

Պետդումայի փոխխոսնակն առաջարկում է արգելել Ռուսաստանում գործող ռեստորաններին՝ աղամաններ և շաքարամաններ դնել սեղաններին

18:39, 05 ապրիլ 2025 Աշխարհ

Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ») Ռուսաստանում գործող հանրային սննդի օբյեկտների համար նոր կանոններ մտցնելու խնդրանք-դիմում  է ուղարկել «Ռոսպոտրեբնադզորին»։ Դավանկովն առաջարկել է ռեստորանների, ճաշարանների, սրճարանների սեղաններին չդնել  աղամաններ  և շաքարամաններ։   

«Ռուսաստանում ամենատարածված ախտորոշումներն են ճարպակալումն ու շաքարային դիաբետը, ինչը կապված է ոչ ճիշտ սննդակարգի հետ։ Յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցին, սովորությունից դրդված,  աղ է ավելացնում   առանց այն էլ աղի ուտեստներին։ Ընդ որում, սննդի օբյեկտներում յուրաքանչյուր սեղանի վրա դրվում է աղաման և շաքարաման։ Սա քաղաքացիների մոտ ձևավորում է աղի ու շաքարի՝  չափից ավելի սպառման վատ սովորություն»,- «Ռոսպոտրեբնադզորին» գրել է Դավանկովն ու այնուհետև ձևակերպել իր առաջարկը՝ հանձնարարել Ռոսպոտրեբնադզորի համապատասխան ստորաբաժանումներին՝ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, նոր կանոններ սահմանել հանրային սննդի օբյեկտների համար և թույլ չտալ սեղաններին աղամաններ  ու շաքարամաններ դնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր