00:00:00

Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը

20:28, 25 մարտ 2025 Աշխարհ

Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի գործողության։

Դրանք են` նավթավերամշակման ձեռնարկությունները, նավթա և գազատարները և պահեստները, էլեկտրաէներգիա արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, ատոմակայանները և հիդրոէլեկտրակայանների ամբարտակները:

Ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից և, փոխադարձ համաձայնությամբ, կարող է երկարաձգվել։ Ըստ փաստաթղթի՝ պայմանների խախտման դեպքում հակառակ կողմն իրավունք ունի իրեն ազատ համարել պարտավորություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր