00:00:00

Ֆրանսիայում մեկնարկել է Եվրոպական անվտանգության գագաթնաժողովը

19:59, 17 փետրվար 2025 Աշխարհ

 

 

Ֆրանսիայում մեկնարկել է Եվրոպական անվտանգության գագաթնաժողովը, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, այլ պաշտոնյաներ:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն հայտարարել էր. «Մակրոնը կհավաքի եվրոպական հիմնական երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու եվրոպական անվտանգության հարցերը»:

Նա հավելել էր, որ հանդիպումն աշխատանքային կլինի, այն պետք չէ «չափից դուրս դրամատիզացնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր