00:00:00

Ռուսական ու ամերիկյան պատվիրակությունները վաղը կբանակցեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում

17:31, 17 փետրվար 2025 Աշխարհ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները վաղը կհանդիպեն  Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում և կքննարկեն երկկողմ հարաբերությունների վերականգնմանը, ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև բանակցությունների կազմակերպմանը,  ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի մեկնարկին վերաբերող  հարցեր։ Տեղեկությունը ռուսական Առաջին ալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա մանրամասնել է, որ հանդիպումից առաջ կապ է հաստատել ամերիկյան պատվիրակության հետ, որը մասնակցելու է Էր Ռիադում սպասվող բանակցություններին։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը Յուրի Ուշակովից բացի, մասնակցելու է նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ տնտեսական հարցերի շուրջ քննարկմանը մասնակցելու է նաև Ռուսաստանի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեվը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր