00:00:00

Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները

13:41, 27 ապրիլ 2024 Քաղաքականություն

Կրեմլը չի մեկնաբանում հայաստանյան բողոքի ցույցերը՝ կապված Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի հետ, բայց միևնույն ժամանակ հանդես է գալիս Երևանի և Բուքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին։

«Ոչ, մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լարվածության և օրակարգում հայտնված բոլոր վիճահարույց հարցերի վերջնական կարգավորման համար», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որպեսզի հնարավորինս շուտ հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր