00:00:00

«Ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես». Աշոտյանի շնորհավորանքը որդուն՝ կալանավայրից

10:25, 10 հուլիս 2023 Բլոգ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը հիմա կալանավորված է, շնորհավորել է որդուն՝ ծննդյան օրվա առթիվ։

«Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ որդի, Գոռ ջան։

Ցավոք, ճակատագրի բերումով չեմ կարող այս տարի քեզ անձամբ շնորհավորել և պինդ գրկել։

Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը, թե չէ չէին զրկի մեզ գոնե տեսակցելու կամ զանգելու հնարավորությունից։ Բայց մենք սա էլ կհաղթահարենք։

3 բան եմ ցանկանում թողնել քեզ․ դաստիարակություն, գիտելիք և անուն։ Որ տարբերակես ճիշտն ու սխալը, կարողանաս ինքնուրույն հարթել կյանքիդ ճանապարհը և ապրել գլուխդ բարձր։

Խոստանում եմ քեզ անել ամեն ինչ, որ դու ու քո սերնդակիցները ապրեն արժանապատիվ և հայկական պետության մեջ։ Լավ սովորիր, ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես։

Իսկ պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից։

Ամուր գրկում եմ։ Աստված օրհնի և պահպանի քեզ: Մինչ հանդիպում», - ասվում է Աշոտյանի շնորհավորանքում։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր