00:00:00

Վահան Քերոբյանն անդրադարձել է վերջին ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր տեմպերին

21:03, 11 մարտ 2023 Բլոգ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին մասնակցել է տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն Digitec համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում։

Digitec համաժողովը կենտրոնացած է այն խնդրի վրա, թե ինչպես են զարգացող տեխնոլոգիական կողմնորոշված երկրները արձագանքում գլոբալ մարտահրավերներին և հնարավորություններին: Այս տարի «Դիջիթեք» համաժողովը անց է կացվում «Հավակնոտ թեք. Հնարավորություն տալով բաց տնտեսություններին առավել դիմակայուն լինել աշխարհի աճող անկայունության պայմաններում» (Аmbitious Tech: Enabling open economies to be more resilient in an increasingly unstable world) խորագրով։

Համաժողովի շրջանակում նախարարը ելույթով հանդես է եկել «Համատեքստն ամեն ինչ է․ ինչպես է կենսունակ, բաց հասարակությունը խթանում տեխնոլոգիական նորարարությունն ու արժեքների ստեղծումը» պանելային քննարկմանը։

Իր խոսքում նախարարն անդրադարձել է՝

 վերջին ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր տեմպերին;

 Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին;

 տնտեսության ոլորտում նորարար մոտեցումների և ընկերությունների արտադրողականության բարձրացմանը;

բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառմանը;

 նոր սարք-սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ընկերություններին տրամադրվող լիզինգի կամ սուբսիդավորման գործիքակազմին:

 Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական արդյունաբերության առաջատար դառնալու նախադրյալներին։

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են պանելային քննարկումներ, ներկայացվել են շնորհանդեսներ, անց են կացվել տարբեր ձևաչափերով մասնագիտական հանդիպումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր