00:00:00

Այս դժվարին ժամանակահատվածում Դուք շարունակում եք անգնահատելի աշխատանք կատարել․ Մակարյանը՝ գյուղատնտեսներին

15:25, 16 հոկտեմբեր 2022 Բլոգ

ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականից հոկտեմբերի երրորդ կիրակին նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր։
 
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՜ աշխատակիցներ, ֆերմերներ, վերամշակող արդյունաբերության ճյուղի ներկայացուցիչներ, գիտնականներ, գործարարներ, շնորհավորում եմ Ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։
 
Այս դժվարին ժամանակահատվածում Դուք շարունակում եք անգնահատելի աշխատանք կատարել։
 
Մաղթում եմ, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա էլ ավելի եկամտաբեր, նորարարական ու մրցունակ։
Ցանկանում եմ Ձեզ բարեկեցություն և հայրենի հողում խաղաղ պայմաններում բերք ու բարիք արարելու հնարավորություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր