00:00:00

2 տարի է՝ զրնգուն և նմանը չունեցող ձայնը չենք լսել. Արամ Թորոսյան

22:09, 15 հոկտեմբեր 2022 Բլոգ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Հոկտեմբերի 16-ը ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հիշատակի օրն է:
2 տարի է՝ զրնգուն և նմանը չունեցող ձայնը չենք լսել:
 
Գեղամ Գաբրիելյանն իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը:
44-օրյա պատերազմի ժամանակ կորպուսի շտաբի պետը եղել է իր զինվորների կողքին՝ խրամատներում. ասում են, որ իր զոհվելուց՝ հոկտեմբերի 16-ից հետո, այդ ճակատում իր զինվորների մարտական ոգին շատ է ընկել:
 
Գեղամ Գաբրիելյանը գրագետ, եկեղեցասեր ու քաջիմաց սպա է եղել, շատ շատերի համար՝ հրամանատարի և ընկերոջ փայլուն օրինակ: Իր երեխաները՝ Էդուարդը, Էլիզաբեթը և Էրիկը, շատ են կարոտում հայրիկին:
Հավերժ փառք, խունկ եւ խոնարհում իր անմար հիշատակին:
 
Լուսանկարը հրամանատար (հետագայում նաեւ՝ կնքահայր) Գեղամ Գաբրիելյանի հետ, 2014թ., 2-րդ պաշտպանական շրջան:
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր