00:00:00

Ո՞րն է ավելի ազնիվ` աշխատել թեկուզ դանդաղ, թեկուզ վատ, թե՞ հրապարակային ցույց տալ գրողի տարած «իմիտացիա»․ Արա Պողոսյան

18:49, 03 սեպտեմբեր 2022 Բլոգ

Սեպտեմբերի 2-ին շատերը հոգեցունց տողեր ձոնեցին Արցախի անկախության օրվա առթիվ, նկարներ հրապարակեցին Արցախում արված, և...
Եւ վաղը կշարունակեն ապրել իրենց կյանքով, ժամանակ առ ժամանակ հարևանից ու բարեկամից հարցնելով` «Ղարաբաղում ի՞նչ կա, թուրքը ո՞ւր հասավ, բա ի՞նչ է լինելու», և վերջ... ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Սեպտեմբերի 2-ին շատերը հոգեցունց տողեր ձոնեցին Արցախի անկախության օրվա առթիվ, նկարներ հրապարակեցին Արցախում արված, և...

ԵՒ վաղը կշարունակեն ապրել իրենց կյանքով, ժամանակ առ ժամանակ հարևանից ու բարեկամից հարցնելով` «Ղարաբաղում ի՞նչ կա, թուրքը ո՞ւր հասավ, բա ի՞նչ է լինելու», և վերջ...

Հաջորդ պահին հոգու խորքում տվայտվելով, որ մի ձև իր որդուն չուղարկի բանակ, թեկուզ 24 մլն մի տեղից ճարելով։ Ոմանք էլ քննադատում են իշխանություններին ոչ թե նրա համար, որ զինվորական ծառայությունից գումարով ազատվելն օրինականացնում են, այլև որ գումարը այդքան բարձր են դրել։

Սա բարոյական այն անդունդն է, որի այս ու այն կողմերում ենք գտնվում հայերս։
Բա կենացները ձոնված զինվորներին ու Հայրենիքին, բա դրանց կեղծավորությունը, փարիսեցիներն անգամ կնախանձեին։
Իսկ գործը մնում է, պետական պաշտոններ զբաղեցնողները` թե' Հայաստանում և թե' Արցախում, գիտեն ֆեյսբուքյան գրառումներով Հայրենիք են պահում, պաշտոնեական պարտականություններ են կատարում, այնինչ իրենք էլ այն նույն պահին, երբ գրում են, հաջորդ պահից մոռանում են խնդիրն էլ, մտահոգություններն էլ...

ԵՒ ո՞րն է ավելի ազնիվ` աշխատել թեկուզ դանդաղ, թեկուզ վատ, թե՞ հրապարակային ցույց տալ գրողի տարած «իմիտացիա»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր