00:00:00

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը

15:49, 19 փետրվար 2022 Քաղաքականություն

Երվանդ Սերոբյանն այսօր՝ փետրվարի 19–ին, ընտրվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր։ Այս մասին  տեղեկանում ենք համալսարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունից։

«Փետրվարի 19-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ ռեկտորի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթը։ Ռեկտորի ընտրության համար գումարված նիստին հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էին 19-ը։

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակից միակ թեկնածուն՝ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, ներկայացրեց ՇՊՀ-ի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։

ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն` կազմվեց հաշվիչ հանձնաժողով եւ կայացավ փակ գաղտնի քվեարկություն:

Քվերակության արդյունքում նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի 19 անդամների ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ.

Կողմ- 12

Դեմ- 7

Հոգաբարձուների խորհուրդը, ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով առաջնորդվելով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2018թ.–ից Երվանդ Սերոբյանը ՇՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր