Մենք երեք կուսակցություններով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը պետք է մշակի գործողությունների ճանապարհային քարտեզ: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով նախորդ շաբաթ երկրի ներքաղաքական իրավիճակն ու սահմանադրական կարգի վերականգնման ուղիները «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենք» կուսակցությունների ղեկավարների հետ քննարկելու թեմային
«Հիմնական ու գլխավոր նպատակը և ստեղծված իրավիճակից ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
Նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դաշնակցությունն անհրաժեշտ շեմը չէր հաղթահարել: Հարցին, թե ինչո՞ւ են հիմա պահանջում նոր ընտրություններ, արդյո՞ք այս անգամ կհաջողեն, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ գերխնդիրն իրենց հաջողելու կամ ձախողելու հարցը չէ, այլ՝ 2018թ-ի ժողովրդական շարժումը ձևակերպել էր պահանջներ, նրա խոսքով` մարդիկ ցանկանում էին ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով ու զարգացած երկրում, ստանալ արժանապատիվ աշխատավարձ․