00:00:00

Մասնագիտական տոնի առիթով շուրջ 500 բուժաշխատող պարգատրվեց

21:20, 22 հունիս 2020 Տեսանյութեր

«Առհասարակ ծանր է, հիմա ավելի ծանր է»: Այսպես է բնութագրում Շտապօգնության հերթապահ բժիշկն իր հերթապահությունները: Ռուբենը նոր է ավարտել համալսարանը, աշխատում է ընդամենը 4 ամիս, բայց գրեթե ամեն օր աշխատանքի բերումով շփվում է կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի Շտապօգնության հերթապահ բժիշկն ասաց, որ հիվանդն ավելի շուտ կարող է ընդունել, որ թոքաբորբ ունի, քան հավատալ կորոնավիրուսի ախտանիշներին: Ինֆեկցիոն շտապօգնության հերթապահ բժիշկն էլ վերջին հիվանդին տեղափոխել է առավոտյան: Նշում է՝ վարակվելուց չի վախենում, պաշտպանված է:
«Արարատի հիվանդանոց»-ի բժիշկները պատմեցին, որ հնարավորինս մեկուսացել են, չեն շփվում հարազատների ու ծանոթների հետ: «Հիմա առանձին եմ ապրում ամուսնուցս ու երեխայիցս: Ընտանիքիս անդամների հետ չեմ շփվում, չեմ բացառում, որ վարակվեմ, այս կերպ գոնե վարակը ոչ ոքի չեմ փոխանցի»,- ասաց «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի թերապևտ Անի Մկրտչյանը։ Բուժաշխատողի օրն էլ մասնագետներից շատերը հերթապահության էին:  Բժիշկների աջակցության նպատակով՝ «Բուժաշխատողի օրվա» կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պատրաստել էր անակնկալ:
«Հունիսի երրորդ կիրակին աշխարհը նշում է Բուժաշխատողի միջազգային օրը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, հետ չմնալով իր բարի ավանդույթներից, տոնին նվիրված որոշում կայացրեց պարգևատրել 500 բուժաշխատակցի այն ազդակիր համայնքներից, որտեղ ընկերությունը ծավալում է իր գործունեությունը»,- ասաց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը: Ընկերության նախագահն առանձնակի կարևորեց բուժաշխատողների նվիրումն այս դժվարին պայմաններում։ Մանրամասները tert.am-ի տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=ZPnREn67qk4&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր