Արտաշատի ԲԿ-ն իր բուժանձնակազմով մեր երկրի լավագույն բժշկական կենտրոններից է. այն այս պահին ամբողջ թափով լծված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը, ով նաեւ տեսանյութ է տեղադրել իր էջում:
Նա մեջբերել է Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար բժիշկ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը խոսքը. «Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում:
Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե մենք չփորձենք փոխել մեր կենսակերպը, մեր վարքագիծը, վարվելակերպը, ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/327055058274695/?t=361&v=327055058274695