ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց աշնանը Հայաստանում ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։Այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10-ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։
«Հայաստանը պատրաստ է այս աշնանն ընդունել միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Հույս ունենք որ մինչ այդ համավարակն արդեն հաղթահարված կլինի»,-ասաց Փաշինյանը։