00:00:00

«Դու ինձ մի ասա ես ինչ անեմ»․ վիճաբանություն Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին

14:35, 26 նոյեմբեր 2019 Իրավական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ մեղադրող դատախազների և պաշտպանական կողմի միջև: Դատարանը քննարկում էր գործում մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին ներգրավցելու հարցը, սակայն Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատախազին: Բացարկին միացավ նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը՝ Միհրան Պողոսյանը և երբ վերջինս ներկայացնում էր բացարկի հիմքերը մեղադրող դատախազներից մեկը տեղից փորձեց ընդհատել: Դրան ի պատասխան Խաչատուրովի փաստաբանը գոռաց. «Արա, դու ինձ մի ընդհատի»: Դատախազը ևս վրդովվեց և սկսեցին մեկմեկու վիրավորել: «Դու ինձ մի ասա ես ինչ անեմ, արա»,-նշեց փաստաբանը, ինչին ի պատասխան դատախազն ասաց. «դու չպիտի ասես ես ինչ անեմ, հարգելի դատարան կարգի բերեք, ինչ է նշանակում դու ինձ մի ընդհատի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր