00:00:00

Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան

20:36, 07 դեկտեմբեր 2025 Բլոգ

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր լրացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 37-ամյակը: 1988-ի այս օրը մի քանի վայրկյանում Հայաստանի հյուսիսը դարձավ ցավի ու կորստի անսահման դաշտ։ Տասնյակ հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, և շուրջ մեկ միլիոն անօթևան մնացած մեր հայրենակիցներ։
Սա ոչ միայն անցյալի ողբերգություն է, այլ պետության պատասխանատվության վերաբերյալ դաժան պատգամ։ Այդ օրերին աշխարհը մեզ մեկնեց օգնության ձեռք՝ ցույց տալով, որ համերաշխությունը չի ճանաչում սահմաններ։
Սակայն ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել։
Այսօր «Յոթ Վերք» եկեղեցում իշխանական վերնախավի մասնակցությամբ անցկացվեց չարտոնված, հակականոնական պատարագ, որը ոչ թե սգո ու աղոթքի խորհրդով էր համակված, այլ քաղաքական ցուցադրականության և հեռուն գնացող դավադրական ու կործանարար մտադրությունների իրագործման սցենարով։
Պետական ողբերգության հիշատակի սրբազան խորհուրդը դարձնել քաղաքական իմիտացիայի մաս՝ վիրավորանք է ինչպես զոհերի հիշատակի, այնպես էլ մեր հոգևոր ու ազգային արժանապատվության նկատմամբ։
Իրականում օրվա խորհուրդը մեզ պարտադրում է հիշել՝
Ովքեր էինք, ինչ կորցրինք և ինչ դասեր չպետք է կրկին անտեսենք։
Որ ազգային ամրությունը գալիս է պատասխանատվությունից, ոչ թե սիմվոլների խեղաթյուրման փորձերից։
Հավերժ հիշատակ մեր զոհերին։
Հավերժ պարտավորություն՝ ավելի ուժեղ ու համախմբված Հայաստան կառուցելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր