00:00:00

ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը մասնակցել է «Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունների շրջանակներում անցկացված դասընթացին

15:16, 18 օգոստոս 2025 Հասարակություն

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուն ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցող ուսուցմանը՝ նվիրված բուժօգնության հարցերին։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ 

 

Միջոցառումն անցկացվել է «Զառ» ուսումնական կենտրոնում՝ «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության շրջանակում։  

 

Զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։  

 

«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունները մեկնարկել են օգոստոսի 12-ին և կեզրափակվեն օգոստոսի 20-ին։ 

 

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

 

Զորավարժության հիմնական նպատակներն են՝ խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում, կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում, ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:

 

Զորավարժությունը ներառում է նաև խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր