Վոլգոգրադի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և բացթողնման սահմանափակումները վերացվել են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոսավիացիա»–ի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։«Օդանավերի ընդունման և բացթողնման սահմանափակումները վերացվել են:
Սահմանափակումների ժամանակահատվածում երկու ինքնաթիռ «մեկնել» է այլընտրանքային օդանավակայան», – հայտնել է Կորենյակոն։Նա հավելել է, որ Վոլգոգրադի օդանավակայանում օգոստոսի 14-ից սահմանափակումներ էին մտցվել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։