00:00:00

Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել․ «Հրապարակ»

06:19, 24 հուլիս 2025 Մամուլ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Վերջին սոցհարցումներից հետո բազմապատիկ շոկի ենթարկված Նիկոլ Փաշինյանը, ըստ որոշ տեղեկությունների, իր կուրացիայի տակ գտնվող արեւմտամետներին ակտիվանալու, հակառուսական կոշտ ակցիաներ նախաձեռնելու հրահանգ է իջեցրել։

 

Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս՝ ժամանակը ոչ միայն իշխանության վարկանիշի դեմ է աշխատում, այլեւ՝ արեւմտամետների։

 

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով՝ մոտ 10 տոկոսով պակասել է արեւմտամետների ցուցանիշը։

 

Եթե ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ինչպե՞ս կքվեարկեին շարքային քաղաքացիները․ հարցման մասնակիցների 49 տոկոսն է հայտարարել, որ կողմ կքվեարկեր, իսկ 15 տոկոսը նշել է, որ դեմ կլիներ, 31 տոկոսը՝քվեարկությանն ընդհանրապես չի մասնակցի։

 

Անցած տարվա սեպտեմբերին անցկացված նույն հարցման համեմատ Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ 10 տոկոսով։

 

Մինչդեռ Փաշինյանի հույսը գալիք ընտրություններին եվրոպամետների դաշինքն է, որի հետ հետընտրական կոալիցիայի շնորհիվ հույս կարող է ունենալ, որ իշխանության կմնա։

 

Ըստ այդմ՝ առաջիկայում արեւմտամետ կոչված խմբակները հակառուսական ակտիվ ակցիաներ կիրականացնեն, օրինակ, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, պատրաստվում են Գյումրիում ակցիա անել՝ պահանջելով 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր