00:00:00

Իշխանությունը մտադիր է Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ․ առայժմ նրան կփոխարինի տեղակալը

07:58, 22 հուլիս 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները նախնական որոշում ունեն Պետական վերահսկողության ծառայությունում առաջիկայում ղեկավար չնշանակելու: Ըստ նույն աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊՎԾ-ի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հավատարիմն է դարձել, իսկ ավելի ուշ՝ հետո, կորոշեն ինչ անել այդ կարեւորագույն պաշտոնի կապակցությամբ:

 

Բանն այն է, որ իշխանությունները մտադրություն ունեն Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնում՝ ՀԷՑ-ի «գործերը ավարտելուց հետո»:

 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Պետրոսյանը համաձայնել է ՀԷՑ կառավարումը ժամանակավոր իրականացնել, այնտեղ այլ անձ նշանակել, որից հետո դարձյալ կվերադառնա իր պաշտոնին: Ու դա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ում իր ամենավստահելի մարդկանց տարել է ՀԷՑ՝ այնտեղ իրավիճակն իրենց ձեռքում վերցնելու, կադրային փոփոխություններ իրականացնելու ու նորից իր պաշտոնին վերադառնալու նպատակով:

 

Չնայած, չի բացառվում, որ ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր