00:00:00

«Տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո ձեր խղճի հետ չեք կարող ապրել». փաստաբան

19:58, 08 հուլիս 2025 Բլոգ

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը դիմել է իրավապահ կառույցների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել Մայր Աթոռի տարածքում գործողություններ կատարելու հնարավոր հրամանից։

«Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը (100-ից ավելի քննիչներ) Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար:

Քննչական կոմիտեում և դատախազական համակարգում ունեմ ընկերներ (ցավոք կամ բարեբախտաբար նաև նախկին), համակուրսեցիներ, բազմաթիվ մտերիմներ և ծանոթներ, որոնցից ոմանք վերջին տարիների ընթացքում ընկրկել են վարչախմբի բիրտ ճնշումներին և գործիք են դարձել քաղաքական մեծածավալ հետապնդումների ժամանակ:

 

Խնդրում և հորդորում եմ բոլորին, տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել, ամեն բան անցողիկ է, և նաև` ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու… «տուն էինք պահում» արդարացումը չի անցնելու»,–գրել է փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր