00:00:00

Ինքնաթիռի ուղևորը նկարահանել է վթարային վայրէջքը Բիշքեկում (տեսանյութ)

13:20, 05 մարտ 2018 Աշխարհ

Նախօրեին Tez Jet ավիաընկերության RJ-85 ինքաթիռը վթարային վայրէջք է կատարել Բիշքեկի Մանաս օդանավակայանում: Ինքնաթիռը Ղրղզստանի մայրաքաղաքից թռիչք է կատարել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բատկեն քաղաք, սակայն օդ բարձրանալուց մի քանի րոպե անց օդաչուները վթարային վայրէջք են խնդրել, քանի որ ինքնաթիռի ձախ շարժիչը խափանվել է: Արդյունքում ինքնաթիռը մեկ շարժիչով վայրէջք է կատարել օդանավակայանում: Բարեբախտաբար, արդյունքում ինքնաթիռի անձնակազմից եւ 96 ուղևորներից եւ ոչ ոք չի տուժել: Ուղևորներից մեկը նկարահանել է ինքնաթիռի վթարային վայրէջքը: Դատելով հրապարակված կադրերից, մարդիկ աղոթել և լացել են, իսկ երբ օդանավը վայրէջք է կատարել, սկսել են ծափահարել օդաչուներին: https://www.youtube.com/watch?v=qp29b2UpsA0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր