00:00:00

Թրամփի վարչակազմը սենատոր Լինդսի Գրեմից պահանջում է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը. The Wall Street Journal

21:47, 06 հունիս 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Սենատի վրա՝ մեղմացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

«Սպիտակ տունը կուլիսային ճնշում է գործադրում հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմի վրա՝ զգալիորեն մեղմելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը», - նշվում է հոդվածում։

Ինչպես նշում է թերթը՝ ամերիկացի առաջնորդի համար ավելի կարևոր է Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնումը, քան նրա վրա ճնշումների ավելացումը։

Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն, Սպիտակ տան պաշտոնյաները վերջին շաբաթների ընթացքում Գրեմի գրասենյակին գաղտնի  կերպով համոզել են փոխել օրինագծի դրույթները: Նրանք, մասնավորապես, առաջարկել են տեքստում ավելացնել հատուկ կետեր, որոնք թույլ կտան նախագահին որոշել, թե ով և ինչի համար պետք է հայտնվի պատժամիջոցների տակ, ինչպես նաև «պարտավոր է» ձևակերպումը փոխարինել «կարող է» ձևակերպմամբ, որպեսզի պատժամիջոցները պարտադիր չլինեն։

Չորեքշաբթի օրը օրինագծի հեղինակներից մեկը՝ սենատոր Ռիչարդ Բլումենտալը, Politico-ին ասել է, որ Վաշինգտոնը կասկածում է Ռուսաստանի դեմ սահմանափակումների մասին օրենքի ընդունման անհրաժեշտությանը։

Ինքը՝ Թրամփը, անցյալ շաբաթ շեշտել է, որ մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել մինչ բանակցությունները շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր