00:00:00

Պուտինը Հռոմի Պապին ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորել

19:42, 04 հունիս 2025 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հռոմի նորընտիր պապ Լեո XIV-ը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցեր։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝  ՌԴ նախագահը Հռոմի Պապի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով  լուծելու իր շահագրգռվածությունը, սակայն նշել է նաև, որ վերջնական, արդար լուծման հասնելու համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության սկզբնական ​​պատճառները։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու պատրաստակամության համար։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը Հռոմի պապի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի իշխանությունները հակամարտությունը սրելու փորձեր են անում։

«Ընդգծվել է, որ օրերս Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խաղաղ բնակիչներին հասցված հարվածները միջազգային իրավունքի համաձայն՝ հստակ կարող են որակվել  որպես ահաբեկչություն»,- նշված է Կրեմլի մամլո հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր