00:00:00

Ադրբեջանական «Զանգեզուր» լցանավը ներառվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում

18:16, 04 հունիս 2025 Աշխարհ

 

 

Ադրբեջանական «Զանգեզուր» լցանավը, որը, եվրոպացի պաշտոնյաների խոսքով, առնչվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմին», ներառվել է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում, տեղեկացնում է The Insider-ը։

Նշվում է, որ, ԵՄ պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն, նավը «տեղափոխում է ռուսական ծագում ունեցող կամ Ռուսաստանից արտահանվող հում նավթ կամ նավթամթերք՝ կիրառելով նավարկության ոչ ստանդարտ և բարձր ռիսկայնության առաքման պրակտիկա»։

Հաղորդվում է նաև, որ, ըստ Equasis տվյալների բազայի, նավը չունի ապահովագրություն և դասակարգման ընկերություն։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին նավը ներառվել էր Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում, ինչը, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ նրան արգելվում է մուտք գործել երկրի որևէ նավահանգիստ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր