00:00:00

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մեկ մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել

11:30, 03 հունիս 2025 Աշխարհ

Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ կին մահացել է, ևս 69  մարդ՝ վիրավորվել , X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Ցնցումները գրանցվել են ժամը 02:17-ին՝ թուրքական Մարմարիս հանգստավայրի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։

Նախարարի խոսքով՝ ցնցումները զգացվել են Մուղլա և մի շարք այլ նահանգներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր