00:00:00

Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստորագրվի նավթի և բնական գազի արդյունահանման նոր համաձայնագիր

20:16, 02 հունիս 2025 Աշխարհ

 

 

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստորագրվի նավթի և բնական գազի արդյունահանման նոր համաձայնագիր։ Նախարարն այդ մասին հայտարարել է Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության ընթացքում, գրում է ermenihaber.am-ը:

«Մենք հետագա քայլեր կձեռնարկենք Շաֆագ-Ասիման նախագծի համաձայնագրի ստորագրմամբ, որը կբարձրացնի մեր նավթի և բնական գազի արդյունահանումը Ադրբեջանում: Այս համաձայնագիրը կստեղծի նոր գործընկերություն Թուրքիայի նավթային կորպորացիայի (TPAO), «SOCAR»-ի և «British Petroleum»-ի միջև»։

Բայրաքթարը նաև նշել է, որ Թուրքիայի էներգետիկ քաղաքականությունը ձևավորվում է երեք հիմնական նպատակների շուրջ։ Դրանք են՝ մատակարարման անվտանգությունը, ներմուծման կախվածության նվազեցումը և մատչելի գները։

Նրա խոսքով, այդ ամենին հասնելու համար Թուրքիան կենտրոնանում է վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, միջուկային էներգիայի, նավթի և գազի զարգացման, ինչպես նաև կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր