Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Զելենսկիին կոչ է արել ցանկության դեպքում հանդիպում անցկացնել Թուրքիայում։
Նա չի բացառել, որ նման հանդիպման դեպքում դրան կարող է մասնակցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Իմ ամենամեծ ցանկությունն է Ստամբուլում կամ Անկարայում կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպում և հրավիրել Դոնալդ Թրամփին»,- նշել է նա։
Թուրքիայի նախագահն այսօրվա բանակցությունները հոյակապ է անվանել։