00:00:00

ՌԴ քննչական կոմիտեն Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղու վրա պայթեցումները ահաբեկչություն է որակել

12:29, 01 հունիս 2025 Աշխարհ

Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղու վրա տեղի ունեցած պայթեցումներով միջադեպերը որակվել են որպես ահաբեկչություն, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, հայտնում է РИА Новости-ն։

«Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Գլխավոր քննչական վարչությունը վարույթ է ընդունել Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղու վրա տեղի ունեցած պայթեցումների վերաբերյալ քրեական գործերը։ Այս միջադեպերը որակվել են որպես ահաբեկչական գործողություն»,- ասել է նա։

Ավելի վաղ Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր յոթ զոհի և ավելի քան 60 վիրավորի մասին Վիգոնիչսկի շրջանում գնացքի վրա կամրջի փլուզման հետևանքով։

Ավելի ուշ, Կուրսկի մարզում բեռնատար լոկոմոտիվի ընթացքի ժամանակ տեղի է ունեցել կամրջի փլուզում։ Գնացքի մի մասն ընկել է ներքև՝ կամրջի տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր