00:00:00

Թուրքիայում խուճապ է. երկիրը Հնդկաստանի բոյկոտի պատճառով կարող է 400 մլն դոլար կորցնել

20:45, 24 մայիս 2025 Աշխարհ

Թուրքիայում հնդիկ զբոսաշրջիկների կողմից շրջագայությունների չեղարկումների 250%-անոց կտրուկ աճ է գրանցվել այն բանից հետո, երբ երկիրը տարածաշրջանային լարվածության ֆոնին Պակիստանին աջակցություն է խոստացել։ Այս մասին գրում է բրիտանական Daily Express պարբերականը։

Անցյալ տարի հնդիկ զբոսաշրջիկները Թուրքիայի տնտեսության մեջ ավելի քան 400 միլիոն դոլարի ներդրում են կատարել, և Պակիստանին վերջերս ցուցաբերած աջակցության համար բոյկոտի կոչերը կարող են տնտեսական սև խոռոչ ստեղծել նրա զբոսաշրջային ոլորտում։ Թուրքական բիզնեսի դեմ կոշտ միջոցները հանգեցրել են այդ երկիր ուղևորությունների չեղարկումների 250%-անոց աճի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր