00:00:00

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա Պուտինի հետ

20:31, 24 մայիս 2025 Աշխարհ

Թուրքիայի ԱԳ նախարարը մայիսի 26-27-ը կայցելի Ռուսաստան։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, այցի շրջանակներում նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև նա հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։


Բացի այդ, Հաքան Ֆիդանը նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել մի շարք բարձրաստիճան ռուսաստանյան պաշտոնյաների հետ, ներառյալ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն, որը գլխավորում էր ռուսաստանյան պատվիրակությունը Ստամբուլում մայիսի 16-ին կայացած ռուս-ուկրաինական բանակցություններում, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։


Ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում մանրամասն կքննարկվեն Թուրքիայի և Ռուսաստանի՝ իրենց տարածաշրջանում երկու առանցքային դերակատարների միջև երկկողմ հարաբերությունների հարցերը։ Հատուկ ուշադրություն կդարձվի այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան և զբոսաշրջությունը, առկա իրավիճակին, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված հնարավոր քայլերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր