00:00:00

307-ը՝ 307-ի դիմաց․ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

16:18, 24 մայիս 2025 Աշխարհ

Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին բանակությունների ժամանակ  ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում գերիների հերթական փոխանակումն են իրականացրել, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից  307 ռուս զինծառայողներ են վերադարձվել,  փոխարենը Ուկրաինային է փոխանցվել 307 ռազմագերի»,- նշված է   ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության  նախարարությունից նշել են նաև, որ գերիների փոխանակումը շարունակական է լինելու։

Տեղեկացվում է նաև, որ Ռուսաստանին վերադարձված զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց հոգեբանական ու բժշկական առաջին օգնություն է ցուցաբերվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր