Հարավարևելյան Ասիա կատարելիք իմ ուղևորությունից առաջ այսօր ես զրուցեցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ մեր առևտրային հարաբերությունների և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր https://x.com/EmmanuelMacron/status/1925529730679210007 Х սոցիալական ցանցում։
«Ես վերահաստատեցի Ֆրանսիայի ցանկությունը՝ շարունակել Չինաստանի հետ ամուր տնտեսական հարաբերություններ կառուցելը։ Այդ առումով, չինական ներդրումները ողջունելի են Ֆրանսիայում։ Հետևաբար, մեր ընկերությունները պետք է վայելեն արդար մրցակցության առավելությունները մեր երկու երկրներում։ Դա է առանցքային պահը։ Մենք համաձայնեցինք հնարավորինս արագ առաջ շարժվել կոնյակի հարցում, որը մեծ նշանակություն ունի մեր արտադրողների համար։ Մենք նույն նպատակն ունենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմի վերաբերյալ՝ հասնել երկարատև խաղաղության։ Ամեն ինչ սկսվում է անհապաղ և անվերապահ հրադադարից»,-նշել է նա։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ պետք է առաջընթաց գրանցվի նաև քաղաքական լուծում գտնելու հարցում, որը Մերձավոր Արևելքում բոլորի համար կարող է խաղաղություն և անվտանգություն ապահովել։
«Մենք կաշխատենք Չինաստանի հետ՝ նախապատրաստվելու համար հունիսին Նյու Յորքում նախատեսված Երկու պետությունների համաժողովին, որը համանախագահելու են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։ Ես միաժամանակ ողջունեցի Չինաստանի բարձր մակարդակի մասնակցության հաստատումը ՄԱԿ-ի օվկիանոսային համաժողովին», - հավելել է Մակրոնը։