00:00:00

«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է

10:16, 03 մայիս 2025 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և մեքենան մասամբ կիսակողաշրջվել է: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածներ չկան, սակայն, ըստ քաղաքացիների, վնասված ասֆալտի տակով անցնում է, խմելու ջրի խողովակաշար։ Այն վնասվել է ու խմելու ջուրն արդեն մի քանի ժամ է՝ անխնա հոսում է: 
 
«Դեպքի վայր են ժամանել նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ասում էին, որ վնասված ջրախողովակն իրենց հսկողության տակ չի գտնվում։

Երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է»: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր