00:00:00

Երևան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը բախվել է գազատար խողովակին. Խողովակն ընկել է և փակել ճանապարհը. Shamshyan.com

20:43, 30 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Պարեկները հայտնաբերել են վարորդին և ավտոմեքենան, որը տեղափոխվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր