Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում 6,2 մագնիտուդով երկրաշարժից հետո «խնդրահարույց իրավիճակ չկա»։
«Վերջին տեղեկությունը ստացել եմ մեր նախարարներից, Արտակարգ իրավիճակների վարչությունից և Ստամբուլի նահանգապետից։ Փառք Աստծո, որևէ խնդրահարույց իրավիճակ չկա», - ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Անկարայում։ Նրա ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։