00:00:00

Իմամօղլուն Գերմանիային կոչ է արել Թուրքիային կործանիչներ չվաճառել

10:15, 22 ապրիլ 2025 Աշխարհ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարժվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ և այժմ կալանքի մեջ գտնվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցցանցյան գրառմամբ դիմել է Գերմանիայի նորընտիր կառավարությանը: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

 

Իմամօղլուն կոչ է արել գերմանական կառավարությանն իրեն ձերբակալելու համար վետո դնել եվրոպական «Eurofighter» կործանիչները Թուրքիային վաճառելու որոշման վրա:

 

«Խնդրում եմ ետ վերցրեք ձեր այդ որոշումը»,- գրել է թուրք ընդդիմադիրը:

 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքապետը և քաղաքապետարանի մի շարք այլ աշխատակիցների հետ ձերբակալվել էր մարտին: Նա մեղադրվում է կաշառակերության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր