00:00:00

Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը

19:40, 15 ապրիլ 2025 Աշխարհ

Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ծառայողական փաստաթղթերը։

Դրանց համաձայն՝ գալիք ֆինանսական տարում Պետդեպարտամենտի բյուջեն կարող է կազմել 28 միլիարդ դոլար՝ ներկայիս 54-ի փոխարեն։ Թերթի տեղեկություններով՝ Թրամփի վարչակազմը մտադիր է կտրուկ կերպով կրճատել ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կառույցների ֆինանսավորումը, դադարեցնել Պետդեպարտամենտի գծով իրականացվող բոլոր մշակութային և կրթական ծրագրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր