00:00:00

Ողբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 45-ամյա կնոջ մարմին

20:03, 13 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։


Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 45-ամյա Լուսինե Թ.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր